Friday, April 1, 2011

Մենք` երեխաներս դա ինքնուրույն կանենք: Տասներեքամյա տղան կոչ է անում ծառեր տնկել ամբողջ աշխարհում

Ժամանակն է արդեն վերջ տալ խոսակցություններին և սկսել ծառ տնկել: Կամ առնվազն լսեք, քանի որ տասներեքամյա Ֆելիքս Ֆինքբայները և աշխարհի տարբեր մասերից հազարավոր երեխաներ այլևս ոչ մի արդարացում չեն ուզում լսել կլիմայական ճգնաժամի վերաբերյալ:



Ֆինքբայները` “Տնկիր երկրագնդի համար” նախաձեռնության հիմադիրը, իր հայրենի Գերմանիայից հրավիրվել էր Նյու Յորք ելույթ ունենալու ՄԱԿ-ի “Անտառների միջազգային տարվա” բացման արարողությանը: Նա դիմեց բազմությանը ասելով, որ երեխաները հասկանում են, որ մեծահասակները քաջ գիտակցում են, թե որոնք են կլիմայի հետ կապված մարտահրավերները և գիտեն դրանց լուծման եղանակները:

“Մենք` երեխաներս, չենք հասկանում թե ինչու է այսքան քիչ գործունեություն ծավալվում”, ասաց նա: Երիտասարդ ակտիվիստը, ով ինը տարեկան հասակում կանգնեց իր չորորդ դասարանցիների առջև և հայտարարեց “Եկեք մեկ միլիոն ծառ տնկենք աշխարհի յուրաքանչյուր երկրում”, մեծահասակներին ստիպեց մտածել երեխաների ապագայի մասին և թերահավատությունը մի կող դնել:

“Մենք` երեխաներս, կարծում ենք, որ կարող ենք տնկել տրիլիոն ծառ տաս տարվա ընթացքում”, ասաց նա և կող արեց սկսել “Տրիլիոն ծառ քարոզարշավը”: Նրանք դա կանեն իրենց ծոնղների կամ ընդհանրապես առանց որևէ օգնության: “ Ես շատ հույսեր չեմ փայփայում, որ մեծահասակները ինչ-որ մի բան կանեն: Մենք երեխաներով պետք է դա անենք միասին”:

Իրենց գործունեությունը չորս տարիների ընթացքում, Plant-for-the-Planet-ի անդամները տնկել են 3.5 մլն ծառ: Ֆինքբայները հույս ունի, որ շատ երեխաներ կլսեն իր ելույթը և կգիտակցեն, որ նրանք ևս կարող են ակտիվանալ:

Original article is available here: http://sierraclub.typepad.com/greenlife/2011/02/we-children-will-do-it-ourselves-kids-for-climate-justice.html

No comments: